00:00:00

ՀՅԴ-ն միակամ է

19:15, 30 մայիս 2018

ՀՅԴ Բյուրոյի հրավերովմայիսի 29-ին Երևանում գումարվեց ՀՅԴ Հայաստանի և Սփյուռքի կազմակերպությունների ղեկավար մարմինների խորհրդակցական ժողովը։ Ժողովը նոր իրողությունների համատեքստում հանգամանալի քննարկման առարկա դարձրեց Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, կուսակցության վերջին երկամսյա գործունեությունը, ինչպես նաև անդրադարձ կատարեց հնարավոր քաղաքական զարգացումներին և առաջիկա անելիքներին։ Ժողովը վերահաստատեց հայաստանակենտրոն գործունեությանը նոր թափ հաղորդելու կուսակցության հանձնառությունը և իր ամբողջական զորակցությունը հայտնեցժողովրդական շարժման հաղթանակի գործում կուսակցությանմարմինների կողմից որդեգրած քաղաքական ուղեգծին։ Ժողովնարձանագրեց, որ Հայոցպետականությանհզորացումնուամրապնդումըմնում է համահայկական հիմնական օրակարգ և  գերխնդիր՝ թե՛ հայրենաբնակ ժողովրդի եւ թե՛ սփյուռքահայության համար: Ժողովնարժևորեց համաժողովրդական շարժման արդյունքում տեղի ունեցած վերազարթոնքը՝համոզումով, որ Հայոց պետականության վերականգնման 100-ամյակին ընդառաջ այն իրապես կիմաստավորվի և կունենանք նոր սկիզբ, արդար և հզոր Հայաստան։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր