
ՀՀ-ում ավելի քան 860,000 քաղաքացուց միայն 82,000-ն է լրացրել հայտարարագիր՝ այն էլ պարտադրանքների և սպառնալիքների ֆոնին։ Սա հստակ ազդակ է, որ հասարակությունը բոյկոտում և մերժում է հայտարարագրման պարտադիր համակարգը։
Մոտ 780,000 մարդ հրաժարվում է մասնակցել այս գործընթացին, որն ավելի շատ հիշեցնում է հարկային ճնշման և վերահսկողության համակարգ, քան թափանցիկության մեխանիզմ։

«Հայաստանը ես եմ» նախաձեռնությունը լիակատար աջակցություն է հայտնում բոլոր այն քաղաքացիներին, ովքեր այս հարցում բախվում են
աշխատանքից ազատման վտանգի։

Մենք շարունակում ենք «Դեմ եմ հայտարարագրմանը» արշավը և պատրաստ ենք օգնել մեր հայրենակիցներին՝ ինչպես դատական ատյաններում, այնպես էլ այլ իրավական հարթակներում։

Մի վախեցեք, մի հանձնվեք, մի լռեք։ Միասնական պայքարով կհասնենք այս անհիմն ու վտանգավոր օրենքի չեղարկմանը։

Անվճար խորհրդատվության համար զանգահարեք՝
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը: