00:00:00

«Տեսել եմ՝ որքան խորն է նրա նվիրվածությունն ու սրտացավությունը». Սերգեյ Սմբատյանն աջակցություն է հայտնել Սամվել Կարապետյանին

06:40, 20 հունիս 2025 Քաղաքականություն

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանն աջակցություն է հայտնել բարերար, գործարար Սամվել Կարապետյանին։

«Բարեգործ լինելուց բացի, Սամվել Կարապետյանը ստեղծող մարդ է՝ ով հավատում է մշակույթի ուժին ու դերին՝ ազգային դիմագծի պահպանման գործում։ Տասնյակ նախագծերում ես տեսել եմ՝ որքան խորն է նրա նվիրվածությունն ու սրտացավությունը»,- հայտարարել է Սմբատյանը։

Սամվել Կարապետյանը երկու ամսով կալանավորվել է, նրան կալանավորելու որոշում կայացրել է Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտակ Կարապետյանը՝ բավարարելով Քննչական կոմիտեի միջնորդությունը։

Սամվել Կարապետյանը պետք է տեղափոխվեր «Կենտրոն» ՔԿՀ, բայց անսպասելիորեն նրան տեղափոխել են «Արմավիր» ՔԿՀ։

Ըստ ՔԿ-ի՝ Սամվել Կարապետյանը զանգվածային լրատվության միջոցով հարցազրույց տալու ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն՝ ՀՀ սահմանադրությամբ չնախատեսված եղանակով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալուն ուղղված հրապարակային կոչ:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին սատարող հայտարարությունից հետո իշխանությունը հետապնդում սկսեց Կարապետյանի նկատմամբ։ Նախ Ազգային ժողովում Փաշինյանի հրահանգով ՔՊ-ականները սկսեցին ելույթներ ունենալ, ապա իրավապահները գնացին Սամվել Կարապետյանի առանձնատուն՝ նրան բերման ենթարկելու։ 

Հունիսի 17-ի գիշերը՝ ժամը 3-ի սահմաններում, Կարապետյանը փոխոստիկանապետի ուղեկցությամբ մեքենայով տեղափոխվեց ոստիկանական բաժին, իսկ հետո՝ Քննչական կոմիտե։ Նա կարճ հայտարարություն արեց լրագրողների հետ զրույցում՝ նշելով. «Թքած ունեմ իրենց վրա էլ, իրենց ՀԷՑ–ի վրա էլ»։

Հունիսի 18-ի առավոտյան էլ հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանն ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին ազատել է պաշտոնից։ Ազատման պատճառն այն է, որ Աբազյանը հրաժարվել է կատարել Փաշինյանի հրահանգն ու շոու չի արել Կարապետյանի տան առջև։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր