00:00:00

ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին ուղիղ բանակցություններ են վարել

21:28, 19 հունիս 2025 Քաղաքականություն

Իրանի իշխանությունները ուղիղ բանակցություններ են սկսել ԱՄՆ-ի հետ Իսրայելի հետ հակամարտության սրման ֆոնին: Այս մասին տեղեկացնում է Reuters լրատվական գործակալությունը:

Իրանի արտգործնախարար Արաղչին ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆին ասել է, որ Իրանը չի վերսկսի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները, քանի դեռ Իսրայելի հարձակումները չեն դադարեցվել:

Գործակալության աղբյուրները հայտնել են, որ Արաղչիի և Ուիթքոֆի միջև բանակցությունները ներառում էին մայիսի վերջին Իրանին ներկայացված ԱՄՆ առաջարկի հակիրճ քննարկում, որն ուղղված էր Իրանից դուրս ուրանի հարստացման տարածաշրջանային կոնսորցիումի ստեղծմանը

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր