00:00:00

Moody's-ը բարձրացրել է Յունիբանկի ավանդների երկարաժամկետ վարկանիշը մինչև B1, հեռանկարը՝ կայուն

11:43, 19 հունիս 2025 Բանկեր

 Moody's-ը բարձրացրել է Յունիբանկի ազգային և արտարժույթով ավանդների երկարաժամկետ վարկանիշները B2-ից մինչև B1 և հեռանկարը սահմանել կայուն։

Վարկունակության բազային գնահատականը և ճշգրտված BCA-ն b3-ից բարձրացվել են մինչև b2 մակարդակի, բանկի կոնտրագենտի ռիսկի ազգային և արտարժույթով երկարաժամկետ վարկանիշները (CRRs)` B2-ից մինչև B1, իսկ կոնտրագենտի ռիսկի (CR Assessment) երկարաժամկետ գնահատականy` B2(cr)-ից բարձրացվել է մինչև B1(cr):

 

Վարկանիշների բարձրացումը պայմանավորված է վերջին երկու տարիների ընթացքում բանկի վարկային պորտֆելի որակի և շահութաբերության զգալի բարելավմամբ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր