Այս ագրեսիան մեզ պարտադրվեց և մենք պատասխանատու ենք համարում ԱՄՆ կառավարությանը՝ Իրանի դեմ Իսրայելի կատարած հանցագործություններում ցուցաբերած լիակատար աջակցության համար. Իրան-Իսրայել պատերազմի 5-րդ օրը հրավիրված ասուիլիսին հայտարարեց ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանին։
«ԱՄՆ-ն այս հարձակումների մասնակից է։ Պետք է ընդունի սեփական պատասխանատվությունը և դադարեցնի երեսպաշտությունն ու համաշխարհային հանրությանը մոլորեցնելը։ Ուժի կիրառմամբ համաձայանությունը համաձայնություն չէ, դա հանձնվել է, մենք չենք հանձնվի»։