00:00:00

Քոչարյանի գործով դատն է. այն դռնփակ է ընթանում

11:39, 17 հունիս 2025 Քաղաքականություն

Այսօր Հակակոռուպիոն դատարանում շարունակվեց Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով քննությունը: Մարտի 1-ի մեղադրյալներից Սերյան Օհանյանը նիստին չէր ներկայացել՝ առողջական խնդիրների պատճառով, իսկ նրա պաշտպան Կարեն Մեջլումյանը գրություն էր ուղարկել դատարան այն մասին, որ Փաստաբանների պալատում որակավորման քննությունների հանձնաժողովի անդամ է, ուստի չի կարող ներկայանալ դատարամ:

Ենթադրվում է, որ նիստը պետք է հետաձգվի, բայց մինչ այդ դատարանը քննում է Արմեն Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանի միջնորդությունը, որի բովանդակությունը չհրապարակվեց. պաշտպանը միջնորդեց քննել դռնփակ:

Դատավոր Սարգիս Պետրոսյանը բավարարեց միջնորդությունը։ Հիշեցնենք՝ պաշտոնյաներն անցնում են մարտի 1-ի գործով, բացի այդ Արմեն Գևորգյանը մեղադրվում է նաև Սիլվա Համբարձումյանից ենթադրաբար կաշառք վերցնելու մեջ:

Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր