00:00:00

Ալեն Սիմոնյանը հաստատեց՝ հունիսի 20-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմեկնի Թուրքիա. ԱԺ նախագահի համար այցը պատմական է լինելու

11:29, 17 հունիս 2025 Քաղաքականություն

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հաստատեց՝ հունիսի 20-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմեկնի Թուրքիա։

 Այս մասին նա հայտարարեց լրագրողների հետ զրույցում։

«Այցը հաստատեցի, բայց մնացած մանարամասների համար դիմեք վարչապետի  մամուլի ծառայությանը»,-նշեց Սիմոնյանը՝ հավելելով, որ Էրդողանն է հրավեր ուղարկել Փաշինյանին։

«Այդ ընթացքում  տարածաշրջանային բոլոր հարցերը քննարկվելու են։ Կարծում եմ՝ այդ այցը պատմական է, քանի որ ՀՀ ղեկավարն առաջին անգամ նման մակարդակի այց է իրականացնելու»,-ավելացրեց նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր