00:00:00

Գալյանն ԱԺ-ն խառնել է լսարանի հետ. նախարարի ավելորդ ինքնավստահությունն ու հարցերից խուսափելը

09:51, 17 հունիս 2025 Տեսանյութեր

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի ու լրագրողների այսօրվա ճեպազրույցը հերթական անգամ հարթ չանցավ։

Լրագրողները նրան կոչ արեցին հարցերին ըստ էության պատասխանել, իսկ այն դասախոսությունը, որն անում է ճեպազրույցի ընթացքում, լավ է՝ անի ՔՊ-ականների համար։

Գալյանը հունից դուրս եկավ։

«Արդեն որերորդ անգամ է՝ ես ձեր պատճառով մեմերի կերպար եմ դառնում, որովհետև ստիպված եմ անընդհատ ինչ-որ տարօրինակ  ռեակցիաներ տալ ձեր տարօրինակ ու անհարգալից պահվածքին։ Եթե ինձ հրավիրում եք հարցազրույցի՝ բարի եղեք լսել այն, ինչ ասում եմ»,- ասաց Գալյանը։

Նա ճեպազրույցը կիսատ թողեց ու հեռացավ։

Լրագրողները նրան հորդորեցին այդ տոնով չխոսել իրենց հետ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր