00:00:00

Ո՞վ է ասել, որ այդ գործընթացը դատապարտված է. Սերժ Սարգսյանը՝ իմպիչմենթի մասին

10:08, 12 հունիս 2025 Քաղաքականություն

Ձեռնպահ եմ մնում այդ թեմայով խոսելուց, դրա մասին Հայկ Մամիջանյանն ամեն ինչ ասել է, լրագրողներին ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ արձագանքելով իմպիչմենթի գործընթացի վերաբերյալ «Հայաստան» խմբակցության գործողություններին։

«Ո՞վ է ասել, որ այդ գործընթացը դատապարտված է։ Գործընթացը սկսում է, երբ Ազգային ժողովի մեկ պատգամավոր առաջադրում է վարչապետի թեկնածու»,-ասաց Սարգսյանը։

Լրագրողի դիտարկմանը, թե 36 ստորագրություն է պետք, ինչը չկա, ինչպե՞ս են ԱԺ-ում գործընթաց սկսելու՝ Սերժ Սարգսյանը պատասխանեց.

«Մենք ասացինք, որ նիստերի դահլիճ բերելու ենք, երբ ունենանք 54 ստորագրություն, 36-ը կապ չունի»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր