00:00:00

Տեղի է ունեցել Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստ

14:32, 11 հունիս 2025 Քաղաքականություն

ԱԱԾ-ից հայտնում են․

«2025թ. հունիսի 11-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանի գլխավորությամբ տեղի ունեցավ Գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը:

Նիստը սկսվեց Հանձնաժողովի նախագահ՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Ա. Աբազյանի բացման խոսքով: Ա. Աբազյանը ներկայացրեց նիստին նախորդող ժամանակահատվածում իրականացրած հանդիպումների արդյունքները՝ վերահաստատելով Հանձնաժողովի հանձնառությունը՝ շարունակելու անհայտ կորածների ճակատագրերի պարզաբանման ուղղությամբ համալիր և համակարգված աշխատանքը:  

Քննչական կոմիտեի ներկայացուցիչները Հանձնաժողովին ներկայացրեցին անհայտ կորելու հանգամանքների վերաբերյալ Կոմիտեում կատարվող քննության արդյունքները:  

Այնուհետև քննարկումներ ծավալվեցին Հանձնաժողովի աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու վերաբերյալ:

Նիստի ավարտին Հանձնաժողովի նախագահ՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Ա. Աբազյանը, հույս հայտնեց, որ համատեղ և համակարգված աշխատանքը կբերի շոշափելի արդյունքի՝ ուղղված անհայտ կորած անձանց ճակատագրերի պարզմանը»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր