ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, Բյուրոյի անդամներ Լիլիթ Գալստյանը և Արսեն Համբարձումյանն հունիսի 10-ին ՀՅԴ «Քրիստափոր Միքայելյան» կենտրոնում ընդունել են Հայաստանում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրներին, հայտնում են ՀՅԴ Բյուրոյի հանրային կապերի գրասենյակից։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ, անդրադարձել տարածաշրջանային քաղաքական զարգացումներին։
ՀՅԴ Բյուրոյի անդամները գոհունակություն են հայտնել հայ ժողովրդի համար կենսական կարևորություն ունեցող մի շարք հարցերի վերաբերյալ պաշտոնական Օտտավայի սկզբունքային դիրքորոշումների առնչությամբ, այդ թվում՝ Հայաստանի տարածքային ամբողջականության պաշտպանության, արցախահայության վերադարձի իրավունքի իրացման, Արցախի մշակութային ժառանգության պահպանման, Բաքվում պահվող հայ գերիների վերադարձի ուղղությամբ։
Երկուստեք կարևորվել է Կանադայի հայ համայնքի դերը միջպետական հարաբերությունների առաջանցիկ զարգացման գործում։