00:00:00

Թիվ 16 պոլիկլինիկայի տնօրենը ազատվեց աշխատանքից

20:45, 29 մայիս 2018

Քանաքեռ-Զեյթուն համայնքի թիվ 16 պոլիկլինիկայի ղեկավարն ազատվել է աշխատանքից: Այս մասին  այսօր հայտարարեց «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը: Հիշեցնենք՝ Երեւանի քաղաքապետարանի «Ելք» ավագանու անդամներին ահազանգել էին բուժհաստատությունում չարաշահումներիմ մասին: Խաժակյանը լրագրողներին տեղեկացրեց, որ տնօրենն ազատվել է աշխատանքից այն բանից հետո, երբ իրենք այցելել են այնտեղ։ «Դրանից հետո, աշխատակիցների մեծամասնության կողմից ստորագրահավաք է ներկայացվել քաղաքապետին, որ իրենք նախընտրած թեկնածու ունեն, ով նախկինում փոխտնօրեն է եղել: Պոլիկլինիկայի աշխատակիցները դիմել են քաղաքապետին, որ նշանակվի հենց նա», - նշեց նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր