Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացի նախաձեռնողներից Էդգար Ղազարյանը գրել է․
«Սարդարապատի հերոսամարտը ցույց է տվել, որ սկզբում անհնարին թվացողը կարող է դառնալ հնարավոր։ Որ միասնական պայքարը բերում է հաղթանակ։ Որ թուրքի ճանկերից հնարավոր է փրկել երկիրը և կերտել պետականություն։
Այսօր թշնամիները զավթել էին Սարդարապատը։
Ընդամենը մեկ քայլ է մեզ բաժանում նոր հաղթանակից։ Այն կոչվում է իմպիչմենտ։
Շատերի համար անհնարին թվացող այդ մեկ քայլով հնարավոր է Սարդարապատն այսօր զավթած թշնամիների կեղտոտ ու արյունոտ ճանկերից փրկել մեր հայրենիքը, փրկել Հայաստանի Հանրապետությունը»։