00:00:00

Այսօր ՀՀ իշխանության կողքին ոգեկոչեցինք Հայաստանի Առաջին Հանրապետության ստեղծումը. Ֆրանսիայի դեսպան

10:06, 28 մայիս 2025 Քաղաքականություն

Այսօր՝ մայիսի 28-ին, նշում ենք պատերազմից, ցեղասպանությունից և կայսրություններից մազապուրծ եղած Հայաստանի Առաջին հանրապետության (1918-1921) հռչակումը։ Այս մասին X-ի միկրոբլոգում գրել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին։

«Կեցցե՛ Հանրապետությունը, և կեցցե՛ ազատ, ինքնիշխան և ժողովրդավարական Հայաստանը»,- նշված է գրառման մեջ։

Մեկ այլ գրառմամբ նա ասել է․ «Այսօր Հայաստանի իշխանությունների կողքին մենք ոգեկոչեցինք Սարդարապատում տարած հաղթանակով հնարավոր դարձած Հայաստանի Առաջին հանրապետության ստեղծումը»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր