00:00:00

Հունգարիայի արտգործնախարարը Երևանում հայտարարել է՝ Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին 20 միլիոն եվրո հատկացնելու դեպքում նույնքան էլ պետք է հատկացվի Ադրբեջանին

15:41, 27 մայիս 2025 Քաղաքականություն

Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն անդրադարձել է խնդրին, որ Հունգարիան արգելափակել է Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին 20 միլիոն եվրո հատկացնելու մասին որոշումը։ 

 Պետեր Սիյարտոն «Երևանյան երկխոսություն» համաժողովի շրջանակներում կայացած պանելային քննարկման ժամանակ նշել է, թե Հունգարիան դեմ չէ Խաղաղության եվրոպական հիմնադրամից  Հայաստանին 20 միլիոն եվրո հատկացնելուն, սակայն հավելել է, թե «բալանսը պահելու համար նույնքան օգնություն էլ պետք է հատկացվի Ադրբեջանին»։ 

Սիյարտոն ասել է, որ Եվրամիությունը պետք է հաշվի առնի իրավիճակի անկայունությունը, ինչպես նաև այն, որ Հայաստանն ու Ադրբեջանը մոտեցել են խաղաղության համաձայնագրի ստորագրմանը։ 

«Մեր խնդրանքն այն է եղել, որ Եվրամիությունը նույնչափ աջակցություն տրամադրի Ադրբեջանին։ Վերջին անգամ դա աշխատել է՝ 10 միլիոն եվրո հատկացվել է Հայաստանին, 10 միլիոն եվրո՝ Ադրբեջանին։ Այս անգամ էլ դա կարող է աշխատել»,- ասել է նա։

Սիյարտոն հայտարարել է, որ լավ քննարկում է ունեցել ՀՀ ԱԳ նախարարի հետ, և ինքը պարզ ասել է, որ Հունգարիան կողմ է Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին օգնություն հատկացնելուն՝ նույնչափ օգնություն նաև Ադրբեջանին հատկացնելու դեպքում։ Նա նշել է, որ դա վերաբերում է Եվրամիության ցանկացած ռեսուրսից հատկացվող աջակցությանը։ 

«Եվ, եթե դա մեկ անգամ աշխատել է, կաշխատի նաև հիմա»,- եզրափակել է Սիյարտոն։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր