00:00:00

Չանչարևիչը վիրահատվել է, Բարսեղյանը և ևս 2 ֆուտբոլիստ չեն մասնակցի հավաքականի առաջիկա խաղին

16:20, 27 մայիս 2025 Սպորտ

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն վան’տ Սխիպը հրապարակել է հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը՝ Կոսովոյի և Չեռնոգորիայի հետ ընկերական հանդիպումներին ընդառաջ:

ՀՖՖ պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ մարզչական շտաբը նախատեսում էր հրավիրել ևս մի քանի ֆուտբոլիստների, որոնք տարբեր պատճառներով չեն կարողանա միանալ հավաքականին։

Մասնավորապես, դարպասապահ Օգնյեն Չանչարևիչը ենթարկվել է վիրահատության։ Նրա վերականգնման համար կպահանջվի մոտ 2 շաբաթ։ Տիգրան Բարսեղյանը ևս պատրաստվում է վիրահատության և այս անգամ չի կարող օգնել հավաքականին։ Վնասվածքների պատճառով հավաքականի առաջիկա հավաքին չեն մասնակցի Վահան Բիչախչյանը և Ուգոչուկվու Իվուն։

Հիշեցնենք՝ Հայաստանի ազգային հավաքականը մայիսի 31-ից մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր