00:00:00

Մոսկվայի համար պարզ է՝ ով էր պատվիրել Երևանում ընդդեմ Ռուսաստանի ակցիան. Զախարովա

12:28, 27 մայիս 2025 Քաղաքականություն

«Սցենարը, մասնակիցները, հովանավորները նույն են։ Կարծում եք մենք ինչ է՝ չե՞նք հասկանում, թե որտեղից է գալիս այս ամենը և ո՞ւմ է դա պետք: Միայն կարող եմ ասել, որ դա պետք է նրանց, ում օրակարգում հետխորհրդային տարածքում և ոչ միայն գժտություններ հրահրելն է։ Առանց այդ էլ ամեն ինչ ակնհայտ է», - անդրադառնալով Երևանում պաշտոնական այցով գտնվող ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցի դեմ կազմակերպված բողոքի ակցիային՝ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նա նաև պատասխանել է Սյունիքում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսություն բացելու հարցին։

«Առայժմ Կապանում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսություն չկա, ուստի պաշտոնական դիրքորոշում ստանալու համար դուք պետք է հայկական կողմին այդ հարցը ուղղեք», - հավելել է նա։

«Իսկ ինչ վերաբերում է ՀԱՊԿ աշխատանքներին Հայաստանի վերադարձին՝ մենք շարունակում ենք ելնել նրանից, որ հանրապետությունը կազմակերպության լիիրավ անդամ է՝ բոլոր իրավունքներով և պարտավորություններով։ Երևանյան այցից հետո ևս ոչինչ չի փոխվել», - ավելացրել  է Զախարովան։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր