00:00:00

Թեժ ընտրություններ աշնանը. ՔՊ-ում փոփոխություններ կլինեն. ովքեր են կատաղի պայքար մղում

10:22, 27 մայիս 2025 Տեսանյութեր

Սեպտեմբերին կլինի ՔՊ վարչության ընտրություն, լրագրողների հետ զրույցում հայտնեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

ԱԺ նախագահը նշեց, որ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին շատ վաղուց են պատրաստվում։

«Գործընկերներս ակտիվ են, էլ ավելի են ակտիվանալու, ներկուսակցական հանդիպումներ են անցկացնելու, որը նորմալ է։ Վստահ եմ, որ շատ նոր մարդիկ կլինեն։ Կասեմ նաև, որ կանանց քվոտան ենք մեծացրել։ Վարչության կազմում կանանց ներգրավվածությունը շատ ավելի մեծ պետք է լինի»,-նշեց նա։

Հարցին՝ ինչո՞ւ են կանանց քվոտան ավելացրել, քանի որ ավելի կառավարելի՞ են՝ Սիմոնյանը ժպտալով պատասխանեց.«Կանանց չի լինում կառավարել, նրանք են ավելի հեշտ կառավարում»։

Մանրամասները՝ տեսանյութում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր