Պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը առողջական խնդիրներ ունի, ստացիոնար բուժում է անցնում։
ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական այսօրվա նիստին դատավորը հայտնեց, որ միջնորդություն են ստացել Սեյրան Օհանյանի առողջական վիճակի վերաբերյալ։
Քանի որ դատական նիստին Պաշտպանության նախկին նախարարի մասնակցությունը պարտադիր է, դատական նիստը հետաձգվեց։
Դատավոր Սարգիս Պետրոսյանն այս գործով դատական հաջորդ նիստը նշանակեց հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին։
Նշենք, որ նիստից առաջ եւ հետո Ռոբերտ Քոչարյանը հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին։