00:00:00

Ինչպես է Հակակոռուպցիոն կոմիտեն քննել ու դատարան ուղարկել Մարտուն Գրիգորյանի հոր և որդու գործը

12:30, 26 մայիս 2025 Քաղաքականություն

Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է․ «Որպեսզի պատկերացնեք, թե Հակակոռուպցիոն կոմիտեն ինչպես է քննել ու դատարան ուղարկել Մարտուն Գրիգորյանի հոր և որդու գործը կներկայացնեմ մի փոքրիկ դրվագ։

Այդ վարույթով վկաներից մեկը տեսաձայնագրմամբ ցուցմունք է տվել, որ տեսել է Սարիկ Մինասյանի կողմից կատարվող շեբենապատման աշխատանքները։

Հակակոռուպցիոն կոմիտեն այդ ցուցմունքը համառոտագրել է այսպես․ վկան Մարտուն Գրիգորյանի հետ մտերիմ հարաբերություններ ունի, նրա հետ մասնակցել է քարոզարշավին և Տեսել է կատարվող շեբենապատման աշխատանքներ։

Հիշեցնեմ, որ Մարտուն Գրիգորյանի հայրը և որդին մեղադրվում են քարոզչության ընթացքում արգելված բարեգործություն անելու մեջ, որը դրսևորվել է տարբեր փողոցներում շեբենապատման աշխատանքներ կատարելով։

Քննչական աճպարարությունը սահմաններ չի ճանաչում»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր