00:00:00

Նիկոլ Փաշինյանը ոչ միայն հանձնեց Արցախը և 6 միլիարդ դոլարի զենք, այլ նաև թալանեց այն միջոցները, որոնցով հնարավոր էր վերակառուցել բանակը․ Հենրիխ Դանիելյան

10:43, 26 մայիս 2025 Քաղաքականություն

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․

Նիկոլ Փաշինյանը ոչ միայն հանձնեց Արցախը և 6 միլիարդ դոլարի զենք, այլ նաև թալանեց այն միջոցները, որոնցով հնարավոր էր վերակառուցել բանակը, որը կպաշտպաներ երկիրը։

Եթե Նիկոլի իշխանությունը չթալաներ երկիրը, ապա այն 7 միլիարդ դոլարը, որը փաստացի փոշիացավ վերջին 6 տարում, Հայաստանը կարող էր ունենալ հետևյալ ռազմական կարողությունը՝
I. Հակաօդային պաշտպանության գերհամակարգ՝ 4 միլիարդ դոլարով
Ռուսական սպառազինություն
Հեռահար ՀՕՊ
 • Ս-400 «Տրիումֆ» – 4 դիվիզիոն (32 կայան)
Պաշտպանում է Երևանը, ատոմակայանը, ռազմաբազաները
 • Ս-300ՊՄՈւ2 / Ս-350 «Վիտյազ» – 6 դիվիզիոն (48 կայան)
Բավարար է ամբողջ Հանրապետության տարածքի հիմնական հատվածների ծածկման համար
Միջին և կարճ հեռավորության ՀՕՊ
 • ԲՈՒԿ-Մ3 – 6 դիվիզիոն (48 կայան)
Կործանիչների, թևավոր հրթիռների, ԱԹՍ-ների ոչնչացման համար
 • ՏՈՐ-Մ2ԿՄ – 30 կայան
Շարժական ՀՕՊ՝ շարժական ստորաբաժանումների համար
 • ՊԱՆՑԻՐ-Ս1/Ս2 – 36 համալիր
Դիպուկ համակարգ, իդեալական ԱԹՍ-ների դեմ
 • ՌԷՊ կայաններ («Կրասուխա», «Ավտոբազա») – 20 կայան
Հակադրվում են GPS-ով և կապով կառավարվող թշնամու միջոցներին
II. Հարվածային ԱԹՍ համակարգ՝ 3 միլիարդ դոլարով
Իրանական ԱԹՍ-ներ
 • Shahed-129 – 300 հատ
Հարվածային ԱԹՍ՝ մինչև 1500 կմ հեռավորությամբ
 • Shahed-136 (կամիկաձե) – 1500 հատ
Մեծաքանակ, հզոր հարվածային ցանց
 • Mohajer-6 – 200 հատ
Աթս + տեսախցիկ, հարվածում է շարժվող թիրախներին
 • Arash-2 – 300 հատ
Երկար հեռահարությամբ (մինչև 2000 կմ)՝ ռազմավարական թիրախների դեմ
Ռուսական ԱԹՍ-ներ
 • Orlan-10 / 30 – 300 հատ
Հայտնաբերում է հակառակորդի դիրքերը
 • Lancet-3 (կամիկաձե) – 1000 հատ
Ուղիղ հարված՝ տեխնիկայի դեմ
 • ZALA / Կուբ – 500 հատ
Հակա-ՀՕՊ գործողություններ, թիրախավորման խանգարում
7 միլիարդ դոլարով Հայաստանը կունենար՝
 • Լիարժեք հակաօդային վահան՝ Ս-400-ով ու համադրված համակարգով
 • Ավելի քան 4000 ԱԹՍ, այդ թվում՝ հարվածային, կամիկաձե և հետախուզական
 • Ռազմավարական պաշտպանություն առանց վախի, ոչ թե պարտվողականություն

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր