ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի հրավերը և փոխադարձ այցով կմեկնի այդ երկիր։
«Մենք արդեն հասցրեցինք պայմանավորվել, որ առաջիկա հնարավոր այցը կլինի շարունակությունն այս այցի, որպեսզի հնարավորություն ունենանք անդրադառնալու այն հարցերին, որոնք առիթ ունեցանք արդեն ձևավորելու։ Կարծում եմ՝ դա շատ լավ մոտեցում է, կենտրոնանանք կոնկրետ օրակարգերի վրա»,-ասել է Փաշինյանը։