00:00:00

Հույս ունեմ՝ կարողացա մեր միջազգային գործընկերներին ավելի տեսանելի դարձնել, թե ինչքան մոտ է խաղաղությունը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև. Փաշինյան

10:01, 26 մայիս 2025 Քաղաքականություն

Մեր ռազմավարական որոշումն է մնալ հավատարիմ խաղաղության օրակարգին. Սլովակիայի վարչապետի հետ համատեղ ասուլիսին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հույս ունեմ՝ այսօրվա զեկույցի ընթացում կարողացա մեր միջազգային գործընկերներին ավելի տեսանելի դարձնել, թե ինչքան մոտ է խաղաղությունը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև, իհարկե, մենք լիարժեք և ամբողջական մեր պատասխանատվությունը կիրականացնենք»,-ասաց նա։ 

Փաշինյանը հայտարարեց, որ ՀՀ-ն խորհրդակցությունները շարունակում է Արդբերջանի հետ, որպեսզի «այս պատմական հնարավորությունը բաց չթողնվի»․ 

«Թույլ տվեք արտահայտել իմ համոզմունքը, որ բաց չի թողնվի։ Իհարկե, ոչ առանց դժվարությունների, մենք շարժվում ենք առաջ և այն փաստը, որ մենք այս միջավայրում միջազգային և տարածաշրջանային ոչ պարզ պայմաններում կարողացանք ավարտին հասցնել և փակել բանակցությունները խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ, այսինքն՝ ունենալ համաձայնեցված տեքստ, որը պատրաստ է  ստորագրման, մեծ ձեռբերում է, բայց քայլ է, որը պետք է ունենա շարունակություն»,-ասաց նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր