00:00:00

«Շնորհակալ ենք, Ֆրանսիա´». մի խումբ արևմտամետներ ՌԴ-ի դեմ բողոքի ակցիայից հետո հիմա էլ երախտիքի ակցիայով դիմավորում են Ֆրանսիայի ԱԳ նախարարին

08:33, 26 մայիս 2025 Քաղաքականություն

Մի խումբ արևմտամետներ, «Հանուն հանրապետության» կուսակցության առաջնորդ Արման Բաբաջանյանի գլխավորությամբ, այսօր էլ ԱԳՆ շենքի մոտ են՝ «Շնորհակալ ենք, Ֆրանսիա´» կոչով երախտիքի ակցիայով։

Հիշեցնենք, որ նույն խումբն օրեր առաջ՝ մայիսի 20-ին, կրկին ԱԳՆ-ի մոտ էր՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցի դեմ բողոքի ակցիայով։

Նշենք, որ այսօր՝ մայիսի 26-ին պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն: 

ԱԳՆ-ում նախատեսված է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ժան-Նոել Բարոյի հանդիպումը, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր