Սոցիալական ցանցերում տարածվող տեսանյութն այն մասին, թե իբր պարեկային ծառայության աշխատակիցը մեքենան կանգնեցրել և «գողական» երգ է լսում, իրականությանը չի համապատասխանում։ Irakanum.am–ի հետ զրույցում ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը նշեց, որ տվյալ տեսանյութը նկարահանել և տիկտոկ հարթակում տարածել է ավտոլվացման կետի աշխատողը։ «Տեսանյութը տեսանկարահանել է ավտոլվացման կետի աշխատակիցը և հրապարակել է Տիկտոկ հարթակում։ Նա հայտնաբերվել է, ինչից հետո հեռացրել է տեսանյութը»,– ասաց Նարեկ Սարգսյանը, հավելելով․ «Կոչ ենք անում չմանիպուլացնել և արարքը չվերագրել Ոստիկանության ծառայողներին»։
Նշենք, որ մի քանի վարկյանանոց տեսանյութը տարածվել էր նաև ֆեյսբուք սոցիալական ցանցում, որտեղ հնչում է «Դոլյա վարավսկայա» երգը։