00:00:00

ՀՀ-ն աջակցում է Մերձավոր Արևելքում երկարատև խաղաղություն հաստատելու Հորդանանի ջանքերին. Փաշինյան

08:56, 25 մայիս 2025 Քաղաքականություն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Աբդալլահ Երկրորդ բին Ալ-Հուսեյն Ալ Հաշիմիին ազգային տոնի՝ անկախության 79-րդ տարեդարձի առիթով:

 

Ուղերձում ասված է.

 

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Հորդանանի բարեկամ ժողովրդին ազգային տոնի՝ անկախության 79-րդ տարեդարձի կապակցությամբ։

 

Վերահաստատում եմ Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ հանձնառությունը՝ փոխգործակցել Ձեզ հետ երկկողմ հարաբերությունների օրակարգը հարստացնելու և քաղաքական երկխոսությունն ավելի խորացնելու ուղղությամբ։

 

Հայաստանն ուշադիր հետևում և աջակցում է Մերձավոր Արևելքում երկարատև ու կայուն խաղաղություն հաստատելու Հորդանանի ջանքերին։

 

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ բարեկեցություն և հաջողություն, իսկ Հորդանանի բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն և զարգացում»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր