Երևան քաղաքի «կարմիր գծերի» համար սահմանված տեղական վճարին վերաբերող ավագանու որոշման մի շարք դրույթներ անվավեր են ճանաչվել:
2025թ. մայիսի 23-ին Վարչական դատարանը որոշում է կայացրել անվավեր ճանաչել Երևան քաղաքի «կարմիր գծերի» համար սահմանված տեղական վճարին վերաբերող ավագանու որոշման մի շարք դրույթներ։
Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը՝ տեղեկացնելով, որ Երևանի քաղաքապետարանի կողմից նշված որոշումը կբողոքարկվի։
Ավելի վաղ «Հետքը» հայտնել էր, որ դատարանն անվավեր է ճանաչել «կարմիր գծերի» թանկացմանը վերաբերող դրույթը։