2026-ի ընտրական գործընթացներին ընդառաջ՝ կրկին ակտուալություն է ձեռք բերել այն հարցադրումը, թե պայքարը իշխանափոխությա՞ն, թե՞ խորհրդարանում մանդատ ունենալու համար է, գրել է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Առհասարակ, պայքարը փողոցում կամ խորհրդարանում ի՞նչ գաղափարների և նպատակների շուրջ է ու յուրաքանչյուրն իր դիրքավորմամբ ի՞նչ խնդիր է լուծում:
Նույնիսկ գործող իշխանության դեմ պայքարի ելածների մի մասն ակնհայտորեն ոչ թե Նիկոլի հեռացման վրա է աշխատում, այլ իր տեղը «արևի տակ» գտնելու համար և այն շատ ժամանակ ընթանում է ոչ այնքան գործող կառավարչի, որքան քաղաքական դաշտի մյուս ուժերի կամ ակտորների դեմ:
Որոշ ուժերի համար պայքարը ոչ թե երկրում իրական փոփոխությունների, այլ տարբեր աշխարհաքաղաքական կենտրոնների համար հաճախորդ լինելու և ծառայություններ մատուցելու համար է», - նշել է նա։