00:00:00

Շարունակում ենք Ադրբեջանի հետ կարծիքներ ու առաջարկներ փոխանակել սահմանազատման աշխատանքների հաջորդ փուլերի կազմակերպման վերաբերյալ․ ԱԳՆ

18:53, 23 մայիս 2025 Քաղաքականություն

«Երևանն ու Բաքուն աշխատանքային կարգով շարունակում են կարծիքներ ու առաջարկներ փոխանակել սահմանազատման աշխատանքների հաջորդ փուլերի կազմակերպման հարցերի վերաբերյալ»,- «Ազատության»-ը գրավոր տեղեկացրել են Արտաքին գործերի նախարարությունից:

Լրատվամիջոցը մոտ երեք շաբաթ առաջ հարցում է  ուղարկել վարչապետի աշխատակազմ և խնդրել հայտնել՝ Ադրբեջանը պատասխանե՞լ է սահմանազատման վերաբերյալ հայկական կողմի առաջարկներին: Արտգործնախարարության պատասխանից պարզ չի դառնում՝ Բաքվից պատասխան ստացվե՞լ է, թե՞ ոչ:

Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր