00:00:00

Արարատ Միրզոյանը կարևորել է Եվրոպական քաղաքական համայնքի հետ համագործակցությունը

15:13, 23 մայիս 2025 Քաղաքականություն

Հայաստանում Եվրոպական քաղաքական համայնքի 8–րդ գագաթնաժողովի  անցկացումը հիանալի առիթ է՝ Եվրոպական քաղաքական համայնքում համագործակցությունը և տարածաշրջաններում ներգրավվածությունը խթանելու ուղիների շուրջ: Այս մասին X–ի իր միկրոբլոգում ընդգծել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը:

«Արդեն հայտարարվել է, որ 2026 թվականի գարնանը Երևանը կհյուրընկալի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը: Սա հիանալի առիթ է՝ շարունակելու քննարկումները՝ Եվրոպական քաղաքական համայնքում համագործակցությունը և տարածաշրջաններում ներգրավվածությունը խթանելու ուղիների շուրջ»,–նշել է Միրզոյանը:

Հայաստանի ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնել բոլոր գործընկերներին, որոնք մեծապես աջակցել են Հայաստանի այս նախաձեռնությանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր