00:00:00

ՀՀ-ն ու Ադրբեջանը աջակցել են միմյանց թեկնածությունները՝ Եվրոպական գագաթնաժողովը հյուրընկալելու համար

15:01, 23 մայիս 2025 Քաղաքականություն

Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձաբար աջակցել են միմյանց թեկնածությունները՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը հյուրընկալելու համար։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես նաև ողջունում եմ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը 2028 թվականին Ադրբեջանում անցկացնելու որոշումը։ Կարևոր է ընդգծել, որ Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձաբար աջակցել են միմյանց թեկնածությունները՝ գագաթնաժողովը հյուրընկալելու համար»,–նշել է Փաշինյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր