00:00:00

Մոսկվան պատրաստ է նպաստել Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը. մաղթում ենք նրանց հաջողություններ. Սերգեյ Լավրով

10:45, 23 մայիս 2025 Քաղաքականություն

Ռուսաստանն անկեղծորեն հաջողություն է մաղթում Հայաստանին և Ադրբեջանին՝ խաղաղության պայմանագրի կնքման գործում և պատրաստ է շարունակել կողմերին տրամադրել հնարավոր ամեն օգնություն՝ փաստաթղթի մշակման և ստորագրման գործում, այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

Նա անհրաժեշտ է համարել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը։

«Մենք անկեղծորեն մաղթում ենք նրանց հաջողություններ այս գործում», - նշել է ՌԴ ԱԳ նախարարը։

Ըստ Լավրովի՝ ակնհայտ է, որ պայմանագիրը հնարավոր է դարձել Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի և Հայաստանի մի քանի եռակողմ գագաթնաժողովների շնորհիվ։

«Մենք պատրաստ ենք շարունակել օգնություն ցուցաբերել, եթե երկու կողմերն էլ հետաքրքրված են դրանով»,- հավելել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր