00:00:00

ԼՂ-ից բռնի տեղահանված 9451 անձ դիմել է քաղաքացիություն ստանալու համար. ակտիվացում է նկատվում. ՆԳ փոխնախարար

09:30, 23 մայիս 2025 Քաղաքականություն

Մայիսի 20-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 9451 անձ դիմել է քաղաքացիություն ստանալու համար, և նույն օրվա դրությամբ մենք ունենք 8315 անձ, ով  ՀՀ նախագահի հրամանագրով ստացել է ՀՀ քաղաքացիություն: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց ՆԳ փոխնախարար Արմեն Ղազարյանը:

Նա նկատեց, որ քաղաքացիություն ստանում են չափահաս անձինք, իսկ անչափահասները ծնողներից մեկի՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու միջոցով, ավտոմատ կերպով, կարող են ստանալ քաղաքացիություն:

Արմեն Ղազարյանը նշեց, որ վերջին շրջանում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների դիմումների ակտիվացում է նկատվում:

«Եթե տարվա սկզբին օրական դիմումների քանակը կարող էր տատանվել 20-ի չափ, ապա վերջին շրջանում՝ 40-50-ի չափ օրական դիմում ենք ստանում»,- ասաց նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր