00:00:00

Շահագրգռված ենք ՀԱՊԿ-ին ՀՀ-ի ակտիվ մասնակցությամբ. Լավրով

09:54, 21 մայիս 2025 Քաղաքականություն

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ երկու երկրների օրենսդիր մարմինների միջև խորանում է կապը:

«Ինչպես արդեն տեղեկացրեց Արարատ Միրզոյանը, պատրաստվում է ՌԴ Դաշնային խորհրդի նախագահի այցը ՀՀ»,-ասաց նա:

 Լավրովը նշեց, որ Միրզոյանի հետ կարծիքներ են փոխանակել ընդհանուր ինտեգրացիոն  հարցերում համագործակցության մասով. «Առաջին հերթին ԵԱՏՄ մասով, և մեր գնահատականները համընկնում են: ԵԱՏՄ-ում մասնակցությունը լրացուցիչ գրավական է տնտեսության զարգացման, բարեկեցության լավացման համար, մեր քաղաքացիների համար:

Մենք նաև խոսեցինք անվտանգության ոլորտում համագործակցության մասին: Մենք դաշնակիցներ ենք, այս տարի լրանում է  ՀՀ-ում  ռուսական բազայի ստեղծման 30-ամյակը: Այն  կարևոր բաղադրիչ է երկրի անվտանգային շահերի համար: Մենք կողմ ենք մեր զինվորների, իրավապահ մարմինների միջև սերտ  շփումներին: Այդ ամենը պետք է հիմնված լինի այն հարուստ փորձի վրա, որը կուտակվել է նախախորդ տարիներին: Շահագրգռված ենք ՀԱՊԿ-ին ՀՀ-ի ակտիվ մասնակցությամբ:

Մենք խոսեցինք նաև այն մասին, որ աջակցվի ԶԼՄ-ներում  ՌԴ-ի և ՀՀ-ի իրադարձությունների օբյկտիվ լուսաբանմանը, միջազգային տարածաշրջանային հարցերով ներկայացվեն մեր երկրների դիրքորոշումները:

Մենք ստորագրեցիքն Խորհրդակցությունների փաստաթուղթը, որում ներկայացված է հատուկ քննարկում ԱԳՆ այն կառույցների գծով, որոնք պատասխանատու են տեղեկատվական աշխատանքի համար: Երբ քննարկեցինք միջազգային և տարածաշրջանային խնդիրները, առանձնակի ուշադրություն դարձրեցինք Հարավային Կովկասի խնդիրներին։ Համոզված ենք, որ խնդիրները պետք է լուծվեն այստեղ գտնվող երկրների և մերձակա հարևանների կողմից»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր