00:00:00

Երաշխիքների բացակայության պարագայում Ուկրաինայում իրավիճակը շատ ավելի լուրջ սցենարով կզարգանա. Մեդվեդև

23:33, 20 մայիս 2025 Քաղաքականություն

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է Ուկրաինայում հակամարտության կարգավորման գործընթացում փաստաթղթավորված և ստուգված երաշխիքների անհրաժեշտության մասին, գրում է «Коммерсантъ»-ը։ 

 

Ըստ նրա՝ Մոսկվան չի կարող ապավինել Արևմուտքի և Կիևի բանավոր խոստումներին, քանի որ անցյալի փորձը ցույց է տվել, որ դրանց չի կարելի վստահել։

«Միջազգային հարաբերությունների ապագան որոշում են ստուգումն ու վերահսկողությունը»,-Սանկտ Պետերբուրգի միջազգային իրավական ֆորումում ընդգծել է Մեդվեդևը։

Նա նշել է, որ Ռուսաստանի համար կարևորը պարտավորությունների իրավական արձանագրումն է, որը հնարավորություն կտա համաձայնագրերի նկատմամբ վստահություն ներշնչել։

Նա հայտարարել է նաև, որ նման հուսալի փաստաթղթերի բացակայության պարագայում Ուկրաինայում իրավիճակը կզարգանա «շատ ավելի բարդ և դժվարին սցենարով»։ «Թերևս այսքանըկարող ենք ասել միջազգային ոլորտում վստահության թեմայի վերաբերյալ»,-եզրափակել է Անվտանգության խորհրդի փոխնախագահը։

Մեկ օր առաջ՝ մայիսի 19-ին, Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել։ Կողմերը, ի թիվս այլ հարցերի, քննարկել են Ուկրաինայում հակամարտության կարգավորման ուղիները։ Պուտինը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահին Մոսկվայի և Կիևի միջև երկխոսության վերսկսման գործում միջնորդության համար։ Թրամփը հայտարարել է, որ երկու երկրները անհապաղ հրադադարի շուրջ բանակցություններ կսկսեն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր