00:00:00

Պապիկյանն ու իրանցի գեներալն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի

20:59, 20 մայիս 2025 Քաղաքականություն

 

 

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն առանձնազրույց է ունեցել ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեի հետ։
 
Առանձնազրույցին հաջորդել է պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը։
 
Նախարարները բարձր են գնահատել պաշտպանության բնագավառում երկու երկրների միջև համագործակցության մակարդակը։ Քննարկվել են Հայաստանի Հանրապետության ու Իրանի Իսլամական Հանրապետության միջև համագործակցության ընթացքին վերաբերող հարցեր:
 
Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի:
 
 

 

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր