00:00:00

Գուցե Հայաստանում ոմանց մոտ դեռ չե՞ն վերջացել USAID-ի փոխանցած գումարները. Զախարովան՝ հակառուսական ակցիայի մասին

17:45, 20 մայիս 2025 Քաղաքականություն

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողի խնդրանքով ճեպազրույցում անդրադարձել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցից առաջ Երևանի տարբեր հատվածներում հակառուսական գրություններով պաստառներով ակցիաներին: Զախարովան ակնարկել է, որ այս ամենում ամերիկյան հետք է տեսնում:

 

«Գիտե՞ք՝ Երևանում ԱՄՆ դեսպանատանը քանի մարդ է աշխատում... 2,000 հոգի: Հավանաբար, նրանցից ոմանք դեռ չեն հասկացել՝ պետք է զբաղվել ռուս-ամերիկյան հարաբերությունների խթանմամբ, և պետք չէ զբաղվել հայ-ռուսական հարաբերությունների վատացմամբ: Իսկ գուցե Հայաստանում ոմանց մոտ դեռ չեն վերջացել USAID-ի փոխանցած գումարները», - ասել է նա:

 

Զախարովայի խոսքով՝ ՌԴ-ն ՀՀ-ի հետ աշխատելու մեծ և ընդգրկուն օրակարգ ունի և դա, նրա պնդմամբ, շատերին դուր չի գալիս:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր