Նախագահ Իլհամ Ալիևը Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ մամուլի ասուլիսում անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին։ Ինչպես հաղորդում է APA-ն, այդ պետության ղեկավարն այս կապակցությամբ ասել է. «Մենք և՛ Երկրորդ Ղարաբաղյան պատերազմից հետո խաղաղության բանակցությունների նախաձեռնողն էինք, և՛ խաղաղության պայմանագրի տեքստի հեղինակը, և հենց այս տեքստն է այսօր ընդունել Հայաստանը։ Իհարկե, որոշակի փոփոխություններով, բայց սկզբունքորեն, մեր առաջարկած հարցն այսօր արդեն ընդունվել է Հայաստանի կողմից»։