00:00:00

Խոսույթը մեր ընկերության ու ԱԺ նախագահի միջև ցանկացած կապի առկայության շուրջ կեղծ է ու անհիմն. «Ռոյալ Կասկադ» ընկերություն

10:45, 20 մայիս 2025 Քաղաքականություն

«Ռոյալ Կասկադ» ընկերությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ երեկ ձևավորված խոսույթը «Ռոյալ Բիլդինգ» ընկերության ու ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի միջև ցանկացած կապի առկայության շուրջ մտացածին է, արհեստածին, կեղծ ու անհիմն։

 

«Ափսոսում ենք, որ տեղեկատվական աղմուկն ունեցավ նաև ոչ օբյեկտիվ, սադրող և ուղղորդված բաղադրիչ, ինչի արդյունքում էլ ծնվեց այդ արհեստական դիսկուրսը, ակնհայտորեն անմաքուր և ոչ պրոֆեսիոնալ ենթատեքստով, ու մնում է հուսալ, որ առողջ տրամաբանությունն այնուամենայնիվ կշարունակի գերիշխել»,- ասված է հաղորդագրությունում։

 

Հիշեցնենք՝ Ալեն Սիմոնյանը հերքել էր Սիլվա Կապուտիկյան փողոցում կառուցվող շենքերի հետ իր կապը և իրական տերերին հրավիրել հանդիպման: Ալեն Սիմոնյանն ասել էր նաև, թե պատրաստ է ապացուցել, որ կառուցվող այդ շենքերն իրեն չեն պատկանում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր