00:00:00

Պետական ուղղաթիռով Փաշինյանը կնոջ ծրագրով մեկնում է Տաթև, բայց պետմիջոցների վատնման համար դատում են գյուղապետին, որովհետև անասնաբույժը «տաբելը» չի լրացրել. Փաստաբան (Տեսանյութ)

08:31, 20 մայիս 2025 Քաղաքականություն

Փաստաբան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացնում է իշխանությունների կողմից ներկայացված թալանի վերադարձի մի օրինակ, ըստ որի, գյուղապետը մեղադրվում է նրա համար, որ  անասնաբույժը չի լրացրել «տաբելը», այսինքն՝ ժամը 9-ից 6-ը չի եղել աշխատավայրում, փոխարենը Նիկոլ Փաշինյանն ու իր կինը մասնավոր ծրագրով պետական ուղղաթիռով են շրջում։ 

Ըստ գյուղապետի փաստաբան Արսեն Բաբայանի՝  նրա նկատմամբ քրեական վարույթ է հարուցվել, պահանջում են փոխհատուցել մեկ տարվա ընթացքում 1 մլն 200 հազար դրամ՝ պետությանը վնաս տալու համար։

Բաբայանը մանրամասնում է, որ անասնաբույժի աշխատանքի բնույթն այնպիսին է, որ նա պետք է այցելի գյուղացիների գոմեր, տեսնի, հետազոտի անասուններին։

«Գյուղում չի գտնվել գեթ մեկ մարդ, որը կդժգոհեր անասնաբույժի աշխատանքից։ Վկայությունները ցույց են տալիս, որ ընդհանրապես այդ համայնքում անասանապահությունն աճ է գրանցել, կենդանիների հիվանդության դեպքեր ընդհանրապես չեն գրանցվել։ Այս մարդն ամբողջությամբ իրականացրել է իր գործառույթները։ Հակակոռուպցիոն կոմիտեի պատկերացմամբ, անասնաբույժի աշխատանքը գրասենյակային է»,-մանրամասնեց նա։

Այս ամենին զուգահեռ, ըստ փաստաբանի, Նիկոլ Փաշինյանը «Կրթվելը նորաձև է» նախաձեռնության շրջանակում կնոջ հետ պետական ուղղաթիռով մեկնել է Տաթև։

«Այս ծրագիրը վարչապետի տիկնոջ նախաձեռնությունն է, այսինքն՝ ծրագիրը մասնավոր, հասարակական գործունեությամբ պայմանավորված ծրագիր է, որը կարող է յուրաքանչյուր մարդ իրականացնել, դրանց հետ կապված պետական մասնակցություն չկա։ Բայց օգտագործվել է պետական ուղղաթիռը, վառելիքը, անձնակազմը և այլն, և այլն։ Հիմա դուք հաշվարկեք»,-ասաց Բաբայանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր