00:00:00

Կովկասում դրական տեղաշարժեր կան. ակնկալում ենք՝ ՀՀ-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը շուտ կստորագրվի. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

10:41, 19 մայիս 2025 Քաղաքականություն

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) ակնկալում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կստորագրվի որքան հնարավոր է շուտ։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմաղամբետովը։

 

«Կովկասում որոշակի դրական տեղաշարժեր կան: Խոսքը Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության բանակցությունների ավարտի և երկու երկրների միջև միջպետական ​​փաստաթղթի տեքստի շուրջ համաձայնության մասին է: Մենք հույս ենք հայտնում փաստաթղթի հնարավորինս շուտ ստորագրման համար և ակնկալում, որ դրա իրականացումը ճանապարհ կհարթի Հարավային Կովկասում խաղաղության և կայունության համար»,- ասել է նա ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստում:

 

Նշենք, որ Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում տեղի է ունենում ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր