Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև հեռախոսազրույցը նախատեսված է Մոսկվայի ժամանակով ժամը 17:00-ին։
Այս մասին նա լրագրողներին ասաց։
«Ժամը 17:00-ին (Երևանի ժամանակով 18։00-ին) տեղի կունենա հեռախոսազրույց Թրամփի հետ», - ասաց Պեսկովը։