00:00:00

«Ո՛չ, չեմ զղջում». Նոր Նորքի արդեն նախկին թաղապետը՝ Արթուր Չախոյանին ծեծելու մասին

09:56, 19 մայիս 2025 Քաղաքականություն

Նոր Նորքի արդեն նախկին թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը չի զղջում, որ կողմնակիցների հետ ծեծի է ենթարկել ակտիվիստ Արթուր Չախոյանին։ «Ո՛չ, չեմ զղջում»,-քաղաքապետարանում լիազորությունները դադարեցնելու մասին հայտարարությունից հետո լրագրողների հետ ճեպազրույցին ասաց  Տեր-Մարգարյանը։

Հարցին, թե ինչո՞ւ միջադեպից 20 օր հետո է միայն հրաժարվում թաղապետի պաշտոնից՝ պատասխանեց. «Քաղաքական դաշտում իմ անելիքները որոշում եմ ես՝ երբ և որ ժամանակահատվածում»։

Նա նշեց, որ ինքը նախապատրաստվում է 2026թ.-ի ընտրություններին։

«Ես գնում եմ 26 թվի ընտրություններին, հայտարություն եմ արել, հետևեք ինձ»,-ասաց նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր