00:00:00

Տաթևի համայնքապետը հեռացվել է իր կուսակցությունից՝ ՔՊ-ի հետ սահմանաված հարաբերություններից դուրս համագործակցելու համար. հայտարարություն

13:20, 18 մայիս 2025 Քաղաքականություն

«Շանթ Դաշինք» կուսակցության սույն թվականի մայիսի 18-ի որոշման համաձայն, 2021թ. հոկտեմբերի 17-ին «Շանթ Դաշինքի» ընտրացուցակով համայանքապետ ընտրված Սամվել Լալայանը հեռացվել է կուսակցության շարքերից։

 

Որոշման հիմքում ընկած է Ս. Լալայանի կողմից կուսակցության սկզբունքների և կանոնադրական կետերի խախտումները, ինչպես նաև իշխանությունների հետ պետական-համայնքային սահմանաված հարաբերություններից դուրս կապերը։

 

Հեռացված համայնքապետի քաղաքական հետագա քայլերը չեն կարող ասոցացվել «Շանթ Դաշինք» կուսակցության հետ։

 

Մեր թիմի համար անխախտելի են սկզբունքայնությունը և այլ արժեքները, որոնք ամրապնդված են թե’ ներքին փոխհարաբերություններում և թե’ կուսակցության կանոնադրությամբ։

 

«Շանթ Դաշիք» ազգայնական կուսակցություն

18.05.2025

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր