Euronews․ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները կարճ քննարկում են անցկացրել Տիրանայում՝ գագաթնաժողովի շրջանակում։ Գագաթնաժողովի տեսագրությունում երևում է, թե ինչպես է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը միջանցքներում դիմում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ կարծես հանպատրաստից հանդիպմանը։
Տեսանյութում Փաշինյանն ասում է՝ գնանք սուրճ խմենք, ինչին Ալիևը պատասխանում է՝ բանակցություններից հետո կգամ։ Մեկ այլ տեսանյութում երևում է, թե ինչպես են երկու երկրների ղեկավարները զրուցում նստած՝ երկու երկրների պաշտոնատար անձանց շրջապատում: Այս հանդիպումը վկայում է շարունակվող դինամիկայի մասին, երբ եկու երկրները հայտարարեցին, որ ավարտել են աշխատանքը պատմական խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ, որը կոչված է վերջ դնելու տարածաշրջանում տասնամյակների պատերազմին:
Համաձայնագրի կնքման և ստորագրման ժամկետները դեռ պետք որոշվեն»։