00:00:00

Քաղաքացին Կիևյան կամրջից նետվել է Հրազդան գետը․ փրկարարները դուրս են բերել նրա դին

08:16, 14 մայիս 2025 Հասարակություն

Մայիսի 13-ին՝ ժամը 22։56-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կիևյան կամրջից քաղաքացին նետվել է Հրազդան գետը:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խմբերը։

Փրկարարները գետից դուրս են բերել քաղաքացու դին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր