Իրանը, Միացյալ Նահանգները և Օմանը համաձայնության են եկել հետաձգել անուղղակի բանակցությունների չորրորդ փուլը, որը նախկինում նախատեսված էր մայիսի 3-ին Հռոմում։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, հաղորդում է IRNA-ն։
Նրա խոսքով՝ բանակցությունների հետաձգումը պայմանավորված է տեխնիկական և կազմակերպչական պատճառներով։
Նա ընդգծել է, որ իրանական կողմի քաղաքական կամքի մեջ որևէ փոփոխություն չի եղել՝ բանակցային լուծման հասնելու համար։
«Իրականում, մենք ավելի քան երբևէ վճռական ենք արդար և հավասարակշռված համաձայնագրի հասնելու հարցում, որը կապահովի պատժամիջոցների վերջնական վերացումը, կստեղծի վստահություն Իրանի միջուկային ծրագրի խաղաղ բնույթի նկատմամբ և կերաշխավորի երկրի իրավունքների լիակատար հարգումը», - ասաց Արաղչին։
Ավելի վաղ, արտգործնախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել էր, որ բանակցությունները հետաձգելու առաջարկը եղել է Օմանի արտգործնախարարի կողմից։ Հաջորդ փուլի ամսաթիվը կհայտարարվի ավելի ուշ։