00:00:00

Մայիսի 9-ին Հայաստանի շախմատի ֆեդերացիան կկազմակերպի վետերանների արագ շախմատի մրցաշար՝ նվիրված Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակին

18:55, 02 մայիս 2025 Սպորտ

Մայիսի 9-ին՝ ժամը 11:00-ին, Հայաստանի շախմատի ֆեդերացիան կազմակերպում է վետերանների արագ շախմատի մրցաշար՝ նվիրված Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակին։

 

Անցկացման վայր՝ Հայաստանի շախմատի ակադեմիա (Շևչենկո 34):

 

Մասնակցության իրավունք ունեն 50+ տարեկան շախմատիստները։

 

Մրցանակային ֆոնդը կազմում է 90.000 ՀՀ դրամ։

 

Մրցաշարը կանցկացվի շվեյցարական մրցակարգով, 7 խաղափուլով:

 

Ժամակարգը՝ 10 րոպե մինչև խաղի ավարտը՝ յուրաքանչյուր քայլի համար 5 վայրկյան հավելումով:

 

Գրանցման և այլ հարցերի դեպքում զանգահարել 094-96-16-61 հեռախոսահամարով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր