00:00:00

«Արդարության, իրավունքի հաղթանակ է»․ «Իմնեմնիմի»-ի գործով կայացվեց արդարացման վերդիկտ

14:42, 02 մայիս 2025 Քաղաքականություն

«Իմնեմնիմի»-ի գործով կայացվեց արդարացման վերդիկտ։ Դատարանը հայտարարեց՝ «Իմնեմնիմի» փոդքասթի հեղինակներ և վարողներ Նարեկ Սամսոնյանին ու Վազգեն Սաղաթելյանին մեղսագրվող հանցակազմի առկայությունը ապացուցված չէ։

 

Դատական նիստից հետո փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտարարեց՝ սա արդարության, իրավունքի հաղթանակ է։

 

«Այս գործը կյանքի իրավունք՝ իրավական տրամաբանության մեջ, չուներ։ Մաքուր քաղաքական հետապնդում էր, որը բացառապես պայմանավորված էր «Իմնեմնիմի» հաղորդման և անձամբ Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի ընդդիմադիր գործունեությամբ»,- ասաց փաստաբանը։

 

Նշենք, որ արդարացման վերդիկտը հրապարակեց Երևան քաղաքի առաջին ատյանի քրեական դատարանը (նախագահող դատավոր՝ Արման Հովհաննիսյան)։   

 

Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն այս գործով ենթարկվել են երկամսյա բանտային կալանքի, որից հետո, մինչ օրս, նրանց նկատմամբ կիրառվում էր խափանման միջոց վարչական հսկողություն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր